Վերմիշյանի աշխատասենյակի դուռը կապարակնքված է․ ԱԱԾ-ն մանրամասներ դեռ չի հայտնում. Factor.am

Այսօր առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:

ԱԱԾ-ից Factor.am-ին ասաց, որ իրենք հաղորդագրություն կտարածեն, թե ինչ գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը, ինչ քրգործի մասին է խոսքը և ինչ կարգավիճակ ունի Վերմիշյանը։ Վերմիշյանի աշխատասենյակի դուռն այս պահին կապարակնքված է: