«Մենք «աբիժնիկ» չենք, մենք հայրենիքի զինվոր ենք». Շարմազանով. «ԳԱԼԱ»

Ժողովուրդը պետք է հավատա հանրապետականներին, որովհետև իրենք բացահայտել են «նոր իշխանությունների ստերի շարան»:

Այդ մասին «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նոր իշխանությունները, քննադատելով ՀՀԿ-ին, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չեն փոխել: Փաշինյանը մեզ քննադատում էր Եվրասիականի, ՀԱՊԿ-ի համար, հիմա մեծ հաճույքով շարունակում է ՀՀԿ կուրսը: Փաշինյանը մեզ քննադատում էր կուտակայինի համար, մեծ հաճույքով իրականացնում է կուտակայինը: Փաշինյանը մեզ քննադատում էր կարմիր գծերի և տեսախցիկների համար, մեծ հաճույքով պահպանել է դրանք:

Կա երկու բևեռ. ով դժգոհ է մեզնից, պետք է ընտրի Փաշինյանին, ով դժգոհ է Փաշինյանից և իրական ընդդիմության կարիք ունի, պետք է ընտրի մեզ: Եթե Փաշինյանը սպիտակն է, ես սևն եմ»,- ասել է Շարմազանովը:

«Մենք «աբիժնիկ» չենք, մենք հայրենիքի զինվոր ենք»,- հավելել է նա: