Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի շինաշխատանքները

ԱՀ Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:

Շինարարությունը իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Այդ մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։