Պեսկովը վաղ է համարում խոսել Պուտին-Զելենսկի հանդիպման մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպման մասին խոսելը դեռևս վաղ է: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունների առաջընթացի պարագայում չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը:

«Դեռևս վաղ է նման եզրահանգումների գալ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկում են նման հնարավորությունը: