Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։
Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց որոշակի սահմանված գումար էր գանձվում։ Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։
Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։
Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։