Դատարանը Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3- 8-ը  մեկնել Հայաստանից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը,  Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը  հայտարարեց, թե դատախազությունն ինչո՞ւ տեղյակ չի պահվել այդ մասին:

Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:Այս պահին դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը: