Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը:

Այդ մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։