Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

▫️ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,Սախարովի հրապարակից,Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։