Խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ.«Ազատություն»

Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին, վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Տվյալ պահի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ է վերցվել Ալմաթիի օդանավակայանը», – ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ-մայորը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը հայտարարել էր Ալմաթիի օդանավակայանի՝ ցուցարարների վերահսկողության տակ անցնելու մասին։

Կոնաշենկովի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահները իրավապահների հետ համատեղ կարգուկանոն են պահպանում երկրում, մի շարք կարևոր օբյեկտներ Ալմաթիում վերցվել են պահպանության։