Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զրուցակիցները հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։



















