Մեզ սպասվում են եղանակային անակնկալներ. Գագիկ Սուրենյան

Հայաստանում 15 օր շարունակ գործող հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր մեզ համար արևառատ երկինք, չոր, առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ից սկսած քայքայվում է: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: