Մեկ օրում փրկարարներն արգելափակումից 7 մեքենա են դուրս բերել

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին  և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: