Ցայտաղբյուրների վրա փականներ կդրվեն՝ ջրի կորուստը նվազագույնի հասցնելու համար․ Էդուարդ Աղաջանյան

Ցայտաղբյուրների վրա փականներ կդրվեն՝  ջրի կորուստը նվազագույնի հասցնելու համար․ Էդուարդ Աղաջանյան
Ցայտաղբյուրների վրա փականներ կդրվեն՝ ջրի կորուստը նվազագույնի հասցնելու համար․ Էդուարդ Աղաջանյան

Ցայտաղբյուրների վրա փականներ կդրվեն՝ ջրի կորուստը նվազագույնի հասցնել համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառումից, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։

Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»։