ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ ՈՒՂԻՂ


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ժամը 08։00-ին հանրապետության 38 ընտրատարածքներում բացվել են 2008 ընտրատեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

.«Արդար Հայաստան» կուսակցություն .

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն .

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն .

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն .

«Ազատություն» կուսակցություն .

«Պատիվ ունեմ» դաշինք .

«Միասնական Հայրենիք» կուսակցություն .

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն .

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն .

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն .

«Հանրապետություն» կուսակցություն .

«Հայոց Հայրենիք» կուսակցություն .

«Ազատ Հայրենիք» դաշինք .

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն .

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն .

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն .

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն .

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք .

«Ազգային օրակարգ» կուսակցություն .

«Վերելք» կուսակցություն .

«Ազատական» կուսակցություն .

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն .

«Հայաստան» դաշինք .

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն .

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը:

Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։ Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Նշենք նաև, որ տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված է եղել 650 անձ։