Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում ժամանակակից բժշկական կենտրոն կկառուցվի․ Մարզպետը հրապարակել է նախագիծը

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում ժամանակակից բժշկական կենտրոն կկառուցվի։ Այդ մասին տեղեկացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել կենտրոնի նախագիծը։

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։

Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։

Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի», -գրել է նա։

Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն…

Posted by Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan on Wednesday, December 2, 2020