Բենետը Սալիվանի հետ քննարկել է Իրանի ատոմի շուրջը բանակցությունների ընթացքը

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում քննարկել Է Վիեննայում իրանական ատոմի շուրջը բանակցությունների ընթացքն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատունը:

«Վարչապետ Նաֆտալի Բենետն այսօր առավոտյան Երուսաղեմում վարչապետի դիվանատանը հանդիպել Է ԱՄՆ-ի ազգայն անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նրանք քննարկել են Վիեննայում Իրանի եւ աշխարհի տերությունների միջեւ բանակցությունները եւ մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Սալիվանը, որն Իսրայել Է ժամանել դեկտեմբերի 21-ի երեկոյան, մինչեւ վարչապետի հետ բանակցություններն աշխատանքային հանդիպում Է անցկացրել հրեական պետության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ, հավելել են դիվանատանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: