Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում 

«Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է սեպտեմբերի 26-ից: Սեպտեմբերի 27-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ, Սպիտակ Տանը տեղի էր ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: