Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։