ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սփյուռքի 13-18 տարեկան պատանիների համար մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրը:
Գրասենյակից տեղեկացնում ե, որ ամառը հայրենիքում անցկացնելու, Հայաստանը ճանաչելու և աշխարհի տարբեր կողմերից ընկերներ ձեռք բերելու համար պետք է պարզապես լրացնել հայտադիմումը: