Փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում․ Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում, և միաժամանակ մեր տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։

Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, և՛ ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը»:

Արտակարգ դրության սահմանափակումների վերջին փոփոխությունների մասին

Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում, և միաժամանակ մեր տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, և՛ ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը:

Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Donnerstag, 23. April 2020