ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց զենքեր լցրին

ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց զենքեր լցրին
ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց զենքեր լցրին

«Մեր մասին ասում են, թե որոշ պարտիզաններ շատ գաղտնի ու վտանգավոր գործողություններ են իրականացրել, որոնք վտանգ են Հայաստանի համար։ Հիմա պարտիզաններով հավաքվել ենք այստեղ, որ հանձնենք մեր զենքերը»,- այսօր՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիայի ընթացքում ասացին ՀՅԴ ՀԵՄ անդամները։

Նրանք Կառավարության շենքի դիմաց խաղալիք զենքեր, ծովահենների գլխարկներ և դիմակներ լցրին։ «Հանձնում ենք այս վտանգավոր զենքերը, որպեսզի մեր որոշ պատգամավորներ և այլ անձինք տեսնեն, հանգիստ քնեն, վախի ու սարսափի միջից դուրս գան»,- ասացին ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամներն արդեն շուրջ մեկ ամիս է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Նրանց վերջին ակցիայի ընթացքում շուրջ 24 անձ բերման էր ենթարկվել Էրեբունու և Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Factor.am