«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա»-ն 50 աշխատատեղ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ու վերապատրաստումը։ Հետաքրքված բոլոր անձինք կարող են դիմել +374 99 584572 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։Ընկերությունն այս պահին արդեն ստեղծել է ավելի քան 200 աշխատատեղ՝ միջինը 250,000 ՀՀ դրամ աշխատավարձով։«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մաս է։