Կոռուպցիայի դեմ կպայքարեն ամենահարուստ պաշտոնյաները

Կոռուպցիայի դեմ կպայքարեն ամենահարուստ պաշտոնյաները
Կոռուպցիայի դեմ կպայքարեն ամենահարուստ պաշտոնյաները

Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովհաննես Մանուկյանը, Գևորգ Կոստանյանը, Վազգեն Մանուկյանն այսուհետ գլխավորելու են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը:  Այդ կարևոր պայքարն այսուհետ կգլխավորի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի կազմում էլ ընդգրկվելու են վերոհիշյալ պաշտոնյաները:   Նրանցից բացի խորհրդին անդամակցելու են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, խորհրդարանական ընդդիմադիր կուսակացություններից մեկական, […]

Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովհաննես Մանուկյանը, Գևորգ Կոստանյանը, Վազգեն Մանուկյանն այսուհետ գլխավորելու են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը:
 
Այդ կարևոր պայքարն այսուհետ կգլխավորի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի կազմում էլ ընդգրկվելու են վերոհիշյալ պաշտոնյաները:
 
Նրանցից բացի խորհրդին անդամակցելու են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, խորհրդարանական ընդդիմադիր կուսակացություններից մեկական, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ: Խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
 
Ի դեպ, այս նախագիծն այսօր կառավարության նիստում արդարադատության ներկա և նախկին նախարարների միջև թեժ վիճաբանության առիթ դարձավ:
 
Բանն այն է, որ խմբակցությունների ներկայացուցիչներին ընդգրկելու հարցով նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարում է դիմել ԱԺ նախագահին, ինչին, սակայն, դեմ էր նախկին նախարար, ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
 

– See more at: http://www.pastinfo.am/hy/node/62945#sthash.V5O8Ncnm.dpuf