«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանրային կառավարման համակարգում անձնական տվյալների պաշտպանությունը խիստ վտանգված է»․ Անի Սամսոնյան

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր հրապարակվել են Կորոնավիրուսից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք մարդու անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խիստ խնդրահարույց է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանրային կառավարման համակարգում անձնական տվյալների պաշտպանությունը խիստ վտանգված է:

Այս պարագայում անվստահություն է առաջանում նաև էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով մարդկանց տեղորոշելու, կոնտակտավոր անձանց հայտնաբերելու և այս գործընթացի հետ պայմանավորված հավաքագրվող բոլոր տվյալների պաշտպանության նկատմամբ:

Ո՞վ է երաշխավորելու, որ այդ տվյալները չհայտնվեն երրորդ անձանց ձեռքում, ինչպես այս դեպքում»: