ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը Կարագանդայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ

ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ  է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:

Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝  կպատժվեն:

Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա»: