ՀՀ վարչապետն Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:

Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը: