ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը, սահմանափակումների տակ են հայտնվել ևս 15 ընկերություն և երկու ֆիզիկական անձ։

Պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ում սառեցվում են նշված կազմակերպությունների բանկային հաշիվները, իսկ ԱՄՆ քաղաքացիներին և նրանց վերահսկողության տակ գտնվող ընկերություններին արգելվում է որևէ գործակցություն պատժամիջոցների ենթարկված սուբյեկտների հետ։