Սուրեն Խաչատրյանը՝ նախարա՞ր

Սուրեն Խաչատրյանը՝ նախարա՞ր
Սուրեն Խաչատրյանը՝ նախարա՞ր

«Ժողովուրդ»-ը գրում է, որ, ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել:

«Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Զրուցեցինք մարզպետ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացե՞լ է: Խաչատրյանն ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղակ էլ չէ, որ նման բան կա»:

© Medialab.am