Եվրոպայի ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ անտառապահների ուշադրության կենտրոնում (ֆոտո)

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։ Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ և վտանգված տեսակ: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Թռչնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱրԱվես» ՀԿ կողմից մշտապես ուսումնասիրվում է Կովկասյան կենսաբզամազանության տարածքում (CWR) բնադրող մորուքավոր անգղերի կենսակերպը։

Մանրամասները՝ կից։  

Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։        

Հարգանքով՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)։