Արտգործնախարարը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ձևաչափն աշխատանքային է:

«Հանդիպում ենք Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի հիմնական կետը տարածաշրջանում կապերի ապաշրջափակումն է:

Մեր այսօրվա հանդիպման նպատակն է արտգործնախարարի հետ վերլուծել հանդիպման ու հայտարարության արդյունքները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը` մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է եռակողմ հայտարարություն:

https://www.facebook.com/watch/?ref=external&v=183217626835538