ԱՄՆ-ում միմյանց են բախվել երկու գնացք

ԱՄՆ-ում միմյանց են բախվել երկու գնացք
ԱՄՆ-ում միմյանց են բախվել երկու գնացք

Մոտ 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի Քոնեքթիքութ նահանգում մերձքաղաքային երկու գնացքների միմյանց բախվելու հետևանքով:

Քոնեքթիքութի նահանգապետը կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ տուժածներից 5-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ զոհեր չկան:

Գնացքների բախման հետևանքով վագոնների մի մասը դուրս են եկել գծերից: Վթարի պատճառները պարզաբանվում են իրավապահ մարմինների կողմից:

«Փաստինֆո»