Ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: