Ապրիլի 5-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
«Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը։ Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից է:
Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն», -գրել է ԱԺ նախագահը իր ֆեյսբուքյան էջում: