ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՔՊ պատգամավորների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Դեսպանատնից հայտնում են, որ դեսպանն ընդգծել էց ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։ Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին ` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։