Երևանի մետրոպոլիտենը համալրվեց նոր շարժակազմով, այն կառավարվում է բորտ-համակարգիչներով

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ: Շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

,-նշում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում:

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը:

Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Այս համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոլիտեն կատարած շրջայցից հետո:

Ծրագրերի շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:

© Medialab.am