«Եվրատեսիլ – 2010». Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը

«Եվրատեսիլ – 2010». Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը
«Եվրատեսիլ – 2010». Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը

Մայիսի 29-ին Օսլոյում կայացած «Եվրատեսիլ – 2010» երգի մրցույթում 22 ամյա Եվա Ռիվասն Apricot Stone երգով գրավեց 7-րդ հորիզոնականը: Մրցակիցների հանդեպ մեծ առավելությամբ հաղթանակ տարավ  Գերմանիայի ներկայացուցիչը` 19 ամյա դպրոցական  Լենա Մեյեր-Լենդրուտը:
Առանց բեմական ներկայացման նրա Satellite երգը գրավեց հանդիսատեսի սիրտը` հավաքելով  246 միավոր եւ գրավելով առաջին տեղը: Արդեն 55 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր հինգերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած երգիչներ Անդրեն եւ Հայկոն զբաղեցրել էին 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը:
Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Թուրքիան ներկայացնող Մանգանը` 170 միավորով,  երրորդը ռումինացիներ Օվին ու Պաուլա Սելինգն էին` 162 միավորով:

Ադրբեջանի երգչուհի Սաֆուռան  զբաղեցրեց 5-րդ, իսկ վրացուհի Սոֆիա Նիշարաձեն իր Shine երգով` 9-րդն էր:

Արդեն 55 ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր հինգերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած երգիչներ Անդրեն եւ Հայկոն զբաղեցրել էին 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը: Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

«Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժվարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու»,-մայիսի 28-ին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում ասել էր Եվա Ռիվասը:

Եվա Ռիվասին բեմում նվագակցում էր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

© Medialab.am