Հայաստանում օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։