Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք սահմանային լարվածության մեջ են․ Քիմ Քարդաշյան

Հայկական արմատներով ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը․

«Թեև շարունակվող գլոբալ պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը եւ հարձակվեն Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»։

Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի և օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը:

«Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք սահմանային լարվածության մեջ են: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խախաղաղությամբ կարգավորել»,-հավելել է Քարդաշյանը: