Դիմակ կրելը կարող է նվազեցնել վարակի տարածումը մինչև 40 տոկոս. Bloomberg

Գերմանացի գիտնականների անցկացրած վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային պայքարում դիմակ կրելը կարող է նվազեցնել վարակի տարածումը մինչև 40 տոկոս: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Բլումբերգը:

Ուսումնասիրության հիմքում ընկած է Գերմանիայի որոշ երկրամասերի փորձը։ Այսպես, օրինակ՝ Գերմանիայի Թյուրինգիա մարզի Ենա քաղաքում ապրիլի 6-ից ի վեր դիմակ կրելը հանրային վայրերում պարտադիր պայման է եղել, ինչի արդյունքում կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը գրեթե վերացել են։ 

Ենայի հարևան համայնքները օրեր կամ շաբաթներ անց են դիմել նույն մեթոդին, ինչի հետևանքով այս համայնքներից շատերում վիրուսի տարածումը շարունակվել է։ 

Հետազոտությունն իրականացրել են Բոննի Աշխատանքի տնտեսագիտության ինստիտուտի գիտնականները:

«Դիմակները, կարծես, շատ ծախսարդյունավետ մեթոդ են`կորոնավիրուսի տարածումը զսպելու համար»,- նշում են հետազոտության հեղինակները։ 

Ըստ նրանց՝ կախված դիմակի տեսակից՝ արդյունքները կարող են տարբերվել։ 

MediaLab.am