ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Երևանի հնարավոր միանալու հետ կապված իրավիճակը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 30-ին նշել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ժամանակ։ Ես հարկ չեմ համարում այդ շփումների մանրամասները հրապարակել։ Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կլուծվի դաշնակցային և փոխադարձ ընդունելի ճանապարհով»,-ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան այն փաստին, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը Հայաստանի սահմանադրությանը համապատասխան է ճանաչել: