MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են

Գերմանական MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս:

Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը: Արդեն իսկ գրանցվել է քննությունները հանձնած 120 վարորդ:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: