Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, չէր կոծկվի մանկապիղծ, նախկին վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը. Գայանե Աբրահամյան. Տեսանյութ

Այսօր Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը ոչ միայն մեծացնում է այս ամենասարսափելի բռնությունից երեխաներին պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաեւ շատ ավելի գործուն մեխանիզմներով է ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն ու վերականգնումը։

Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա չէինք ունենա Նուբարաշենի գիշերօթիկի դեպքը, և տասնամյակներ շարունակ երեխաներին բռնաբարող ուսուցիչը չէր պատժվի ընդամենը երեք տարի, տարիներով չէր կոծկվի մանկապիղծ, նախկին վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը:

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, և որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը: Իրավունքների պաշտպանությունը ոչ թե խաթարելու է մեր ընտանիքներն ու ավանդականությունը, այլ ամրապնդելու է դրանք:

Այս մասին ԱԺ նիստում ասաց պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ու՞ր էին ավանդական արժեքների կեղծ պաշտպանները, երբ նախկին իշխանության վարչապետի խորհրդականը երեխաներ էր բռնաբարում

Այսօր Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը ոչ միայն մեծացնում է այս ամենասարսափելի բռնությունից երեխաներին պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաեւ շատ ավելի գործուն մեխանիզմներով է ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն ու վերականգնումը։ Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա չէինք ունենա Նուբարաշենի գիշերօթիկի դեպքը, և տասնամյակներ շարունակ երեխաներին բռնաբարող ուսուցիչը չէր պատժվի ընդամենը երեք տարի, տարիներով չէր կոծկվի մանկապիղծ, նախկին վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը:Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, և որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը: Իրավունքների պաշտպանությունը ոչ թե խաթարելու է մեր ընտանիքներն ու ավանդականությունը, այլ ամրապնդելու է դրանք:

Gepostet von Գայանե Աբրահամյան/Gayane Abrahamyan am Montag, 11. Mai 2020