Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Այս համատեքստում նա ընդգծել է պետությունների ինքնիշխանության շրջանակներում սահմանների բացման կարևորությունը՝ տարածաշրջանային կապերի ակտիվացման, ամրապնդման և բարգավաճման նպատակով՝ ի շահ բոլոր կողմերի։



















