Հայաստանից Ֆրանսիա տեղաշարժը՝ պարտադիր ՊՇՌ թեստով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են․

«Covid-19-ի հակահամաճարակային պայքարի շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 4-ից ուժի մեջ են մտնում ճանապարհորդության և տեղաշարժի նոր կանոնները։

Հայաստանից (նարնջագույն գոտում գտնվող երկիր) Ֆրանսիա մուտք գործելիս 12 տարեկան և բարձր տարիքի բոլոր ուղևորները ինքնաթիռ նստելիս պետք է ներկայացնեն թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող կամ անտիգենի հետազոտության սերտիֆիկատ։

ՀԳ․Անտիգենի հետազոտության միայն այն սերտիֆիկատը կարող է ընդունվել, որը թույլ է տալիս հայտնաբերել SARS-CoV-2 շտամի N սպիտակուցը: Նշվում է, որ սույն պարտավորությունը վերաբերում է նաև պատվաստված անձանց։

Բացի այդ, բոլոր այն ուղևորնեը, ովքեր ցանկանում են մուտք գործել Ֆրանսիայի տարածք, պարտավոր են ունենալ նաև հայտարարագիր, որով համաձայնություն են տալիս, որ ժամանելուն պես կարող է իրականացվել SARS-CoV-2 շտամի հայտնաբերման համար վիրուսակենսաբանական հետազոտություն կամ թեստ»։