Սյունիքի մարզից Ադրբեջանին 300 հա հող չի փոխանցվել. Fip.am

Նոյեմբերի 26-ին Factor.am-ը գրել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 300 հա վարելահողը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ 

«Մեր կողմում ա, բայց ոչ մի մեխանիզմ էդ տարածք մտցնել չենք կարող, որ վարենք կամ ցանենք, թշնամու վերահսկողության տակ ա»,- Factor.am-ի հետ զրույցում բառացի ասել էր Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Մի քանի լրատվամիջոցներ՝ shamshyan.comirakanum.amarmday.am, կայքի նյութը տարածել էին՝ վերնագրելով «Սյունիքի մարզից 300 հա արդեն փոխանցել են թշնամուն»։

Fip.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը նշեց, որ համայնքապատկան որևէ հող թշնամուն չի փոխանցվել։ 

«Նման բան չկա, ես ո՞նց կարող էի նման բան ասել, մենք ուղղակի Քուբաթլուին պատկանող հողերն ենք նաև օգտագործել, սահմանային վարելահողեր են, որոնք ընդամենը վտանգավոր է օգտագործելու համար, մենք հող չենք հանձնել, դեռ մի բան էլ իրանցից է մեր ձեռքին, ուղղակի ասել եմ, որ 300 հեկտարը վտանգավոր է մշակել»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջանները։ Սյունիքի՝ Ադրբեջանի հետ սահմանի երկարությունը ներկայում դարձել է շուրջ 280 կիլոմետր, քանի որ սահմանակից Զանգելան, Քուբաթլու, Լաչին շրջաններն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Նելլի Լազարյան 

Fip.am