Ձյուն, անձրեւ, ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ձյուն, անձրեւ, ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ձյուն, անձրեւ, ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 6-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  11.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.