Արարատի մարզի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր բրիգադներով

Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր բրիգադներով:

Այսպիսով՝ Մասիսի, Վեդու և Արարատի ԲԿ-ները ազգաբնակչության բուժսպասարկումը կիրականացնեն 2 բրիգադով, Արտաշատինը՝ 3՝ 24-ժամյա ռեժիմով:

Սա հնարավորություն կտա շտապ օգնության կանչերին ավելի օպերատիվ արձագանքել: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը: