Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում են հետևյալ անձինք․

Հ. Արշակյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերնյա– ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Վիրաբյան – Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Մովսիսյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

Ա. Իսկանդարյան – «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

Ս․ Վարդանյան – Կ. Վարդանյանի ընտանքի անդամ