Քննարկվել են պաշտպանության բանակի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Սեպտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ Արցախի ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բանակի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ-ից։