Սադախլո-Բագրատաշեն անցման կետում «Բարեկամություն» անունով նոր կամուրջ է կառուցվում։
Շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ մոտ 7 միլիոն 300 հազար եվրո կծախսվի։